Զոհված, անհետ կորած զինծառայողների հարազատները փակել են Տիգրան Մեծ պողոտան
Կառավարության շենքի մոտ բողոքի ակցիա են իրականացնում 44-օրյա պատերազմում զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատները՝ պահանջելով հանդիպել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և համապատասխան կառույցների ղեկավարների հետ: Նրանք փակել են Տիգրան Մեծ պողոտայի երթևեկելի հատվածը՝ նշելով, որ այն փակ կպահեն այնքան ժամանակ, քանի դեռ Փաշինյանը չի ընդունել իրենց:
«Մինչև հանդիպում չկայանա, չենք գնա այստեղից»,-լրագրողների հետ զրույցում ասաց անհետ կորածների հարազատներից մեկը:
Զոհված և անհետ կորած զինծառայողների հարազատներից մեկն էլ նշեց՝ եթե պատկան մարմինները ցանկություն ունեն պարզել՝ պատերազմի արդյունքները ինչու եղան այսպիսին, ապա կկարողանան։
Տեղում աշխատում են ոստիկանության աշխատակիցները՝ փորձելով բացել ճանապարհը:


