կիրակի, մայիս 5
5 / 5 / 2024
Զոհերի քանակից ելնելո՞վ է Փաշինյանն ասում, որ քաղաքացիական բնակչությանը լուրջ սպառնալիք չկա. Տիրան Խաչատրյան

Զոհերի քանակից ելնելո՞վ է Փաշինյանն ասում, որ քաղաքացիական բնակչությանը լուրջ սպառնալիք չկա. Տիրան Խաչատրյան

Ելնելով այս օրերին Արցախում քաղաքացիական բնակչության շրջանում զոհերի ու վիրավորների քանակից ելնելո՞վ է Նիկոլ Փաշինյանն ասում, թե քաղաքացիական բնակչությանը լուրջ սպառնալիք չկա: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Հանրապետության հրապարակում լրագրողների հետ զրույցում նշեց ԶՈՒ ԳՇ նախկին պետի տեղակալ Տիրան Խաչատրյանը:

«Փաստը մեր աչքի առջեւ է: Քաղաքացիական բնակչությանը սպառնալիք չկա այն պարագայում, երբ մեծ, հազարների հասնող ցուցակ է հրապարակվել Ադրբեջանի կողմից, որ պետք է որպես հանցագործներ դատապարտվե՞ն: Սպառնալիք չկա այն պարագայում, երբ հոխորտում են, որ բոլոր վնասները մեղավորների միջոցով պետք է վերականգնվի՞: Սպառնալիք չկա այն դեպքում, երբ ժողովրդին ասում են՝ պետք է անեք այն, ինչը մեր օրենքներով է սահմանված եւ այն, ինչ մենք ենք ուզո՞ւմ: Եթե այդքանից հետո սպառնալիք չկա, լավ»,-ասաց նա:

  • Կիսվել: