ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
ԶՈւ ստորաբաժանումներն անցկացրել են Մեծ հայրենականի հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ

ԶՈւ ստորաբաժանումներն անցկացրել են Մեծ հայրենականի հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ

Զինված ուժերի զորամիավորումներում և զորամասերում մայիսի 9-ին անցկացվել են Հայրենական մեծ պատերազմում զոհված հերոսների հիշատակին նվիրված միջոցառումներ։

Ինչպես  տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, կատարվել է հոգեհանգստյան կարգ, զորամասերի հրամանատարական կազմը և զինծառայողները, տեղական ինքնակառավարման մարմինների և ուժային կառույցների ներկայացուցիչներն ու հոգևորականները ծաղիկներ են խոնարհել Մեծ հայրենականի հերոսների հիշատակը հավերժացնող կոթողներին։

Ըստ աղբյուրի՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ խաղաղապահ բրիգադի՝ Կոսովոյում առաքելություն իրականացնող զորախումբը ևս կազմակերպել է Հայրենական մեծ պատերազմի հերոսների հիշատակին նվիրված միջոցառում։

  • Կիսվել: