«Պատիվ ունեմ»-ը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ. Աբրահամյան
«Պատիվ ունեմ» խմբակցությունը խորհրդարանում շրջանառության մեջ է դրել Հայրենական պատերազմի հաղթանակի 80-ամյակի վերաբերյալ հայտարարության նախագիծ, որի հիմքում ֆաշիզմի դեմ հաղթանակում հայ ժողովրդի գործուն մասնակցությունն է: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը։
«Թեման ակտուալ է նաև նրանով, որ ֆաշիզմի ջախջախումից տասնամյակներ անց, այն իր դրսևորումներն է ունեցել ադրբեջանական քաղաքականությունում, ինչն Արցախում հանգեցրել է էթնիկ զտումների, արցախահայերի բռնի տեղահանմանը և ամբողջական օկուպացիայի:
Մերօրյա նեոֆաշիզմին ու նեոնացիզմի դրսևորումները, որոնք բանեցվում են Ադրբեջանի կողմից, այսօր էլ վտանգ են ներկայացնում Հայաստանի Հանրապետության համար»,-նշել է նա: