ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Զինված անձ՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի շտապօգնության պարկում

Զինված անձ՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի շտապօգնության պարկում

Սեպտեմբերի 10-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն հաղորդում է ստացվել, որ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի շտապօգնության պարկում զինված անձ կա, հայտնում են ՆԳՆ-ից:

«Մեկնած իրավապահները նշված վայրում ապօրինի զենք կրելու կասկածանքով ձերբակալել և Համայնքային ոստիկանության Շենգավիթի բաժին են տեղափոխել 26 և 25 տարեկան երկու երիտասարդի։ 25-ամյա երիտասարդի անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է գազային ատրճանակ և փամփուշտներ։

Երիտասարդները և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին»,-ասված է հաղորդագրության մեջ:

  • Կիսվել: