«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում ձևավորվում են բարեկարգ պայմաններ՝ երեխաների առողջ ապագան ապահովելու համար. Ավինյան
2023 թվականից Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում մեկնարկել են կենտրոնի կառուցումից ի վեր ամենամասշտաբային վերանորոգման և վերազինման աշխատանքները՝ մեր փոքրիկների առողջության և անվտանգ բուժսպասարկման պայմանները բարձր մակարդակի հասցնելու նպատակով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Բժշկական կենտրոնը համալրվում է նոր, ժամանակակից բժշկական սարքավորումներով, որոնք ապահովում են ավելի արագ և ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում և անվտանգ սպասարկում։
«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում ձևավորվում են բարեկարգ պայմաններ և բարձրորակ բժշկական ծառայություններ՝ երեխաների առողջ ապագան ապահովելու համար»,-նշել է նա։


