երեքշաբթի, ապրիլ 30
30 / 4 / 2024
Ժամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է. «Արմենիան Քարդ» ՓԲԸ

Ժամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է. «Արմենիան Քարդ» ՓԲԸ

Ժամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է։ Այս մասին տեղեկացնում են «Arca» համակարգը սպասարկող «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ի ֆեյսբուքյան էջում:

«Հարգելի քարտապաններ, տեղեկացնում ենք Ձեզ, որ վերոհիշյալ խնդիրը կրկնվել է։ Ժամը 10։45-ի դրությամբ համակարգը վերականգնվել է։ Մշտադիտարկումը շարունակվում է։

Մենք ներողություն ենք խնդրում հանգստյան օրվա սկզբին պատճառած տհաճ զգացմունքների համար»։

Երեկվանից բազմաթիվ բանկերի հաճախորդներ չեն կարողանում ֆինանսական գործարքներ իրականացնել՝ ոչ միայն հավելվածների, այլև վճարային տերմինալների և բանկոմատների միջոցով: Arca համակարգում տեղի էր ունեցել խափանում:

  • Կիսվել: