ԵԱՏՄ երկրները Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հուշադրամներ են թողարկել
Եվրասիական տնտեսական միության պետությունները Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի առիթով հուշադրամներ են թողարկել։ Տեղեկությունը հայտնում է Myfin հարթակը։

ԵԱՏՄ երկրները Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հուշադրամներ են թողարկել

ԵԱՏՄ երկրները Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հուշադրամներ են թողարկել

ԵԱՏՄ երկրները Հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ հուշադրամներ են թողարկել

Հոբելյանական հուշադրամներ են թողարկել Ռուսաստանի Կենտրոնական բանկը, Բելառուսի, Ղազախստանի և Ղրղզստանի Ազգային բանկերը։
Հիշեցնենք` այսօր` մայիսի 9-ին, լրանում է Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակը։ Մեծ Հայրենականին Հայկական ԽՍՀ-ից ռազմաճակատ է մեկնել մոտ 300 հազար մարդ` բնակչության ավելի քան 20 տոկոսը։ Ավելի քան 200 հազար հայեր էլ այլ հանրապետություններից են զորակոչվել ռազմաճակատ։ Հայաստանը տվել է ԽՍՀՄ 150 հերոս, 80 գեներալ, 5 մարշալ և մեկ ծովակալ։ Պատերազմի ընթացքում զոհվել է ավելի քան 200 հազար հայ զինվոր։