Իրանում քննարկվել է ԻԻՀ Շիրազ քաղաքը և ՀՀ քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը
Մայիսի 5-7-ը ՀՀ դեսպան Գրիգոր Հակոբյանն ԻԻՀ Շիրազի քաղաքապետ Մոհամմադ Հասան Ասադիի հրավերով գտնվել է Շիրազում՝ մասնակցելու «Շիրազի օրեր» միջոցառմանը, որի շրջանակում կայացել է ՀՀ դեսպանի ու Շիրազի քաղաքապետի երկկողմ հանդիպումը:
Դեսպան Հակոբյանը շնորհավորել է քաղաքապետին Շիրազի օրվա կապակցությամբ և պատրաստակամություն հայտնել՝ նպաստելու Շիրազի և Հայաստանի Հանրապետության քաղաքների միջև համագործակցությանը տարաբնույթ, այդ թվում՝ զբոսաշրջային, մշակութային, բժշկական և այլ բնագավառներում:
Կողմերը քննարկել են ԻԻՀ Շիրազ քաղաքը և ՀՀ գործընկեր քաղաքներից որևէ մեկը քույր քաղաքներ հռչակելու հնարավորությունը:
ՀՀ դեսպանը և Շիրազի քաղաքապետն անդրադարձել են նաև առաջիկայում մշակութային համատեղ միջոցառումներ կազմակերպելու ընթացքին: