ՆԱՏՕ-ն Կիևին անդամակցություն չի խոստացել որպես խաղաղության պայմանագրի մաս․ Ռյուտե
ՆԱՏՕ-ն Ուկրաինային դաշինքին անդամակցություն չի խոստացել որպես Ռուսաստանի հետ հակամարտությունը խաղաղ ճանապարհով լուծելու համաձայնագրի մաս։ Սա երկարաժամկետ խնդիր է։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ համատեղ մամուլի ասուլիսում։
«ՆԱՏՕ-ն Ուկրաինային խոստացել է անդառնալի ուղի դեպի ՆԱՏՕ, բայց մենք երբեք չենք խոստացել, որ սա կլինի խաղաղության համաձայնագրի մաս։ Մենք կարծում ենք, որ սա երկարաժամկետ խնդիր է», – ասել է նա՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք ինքը և Մերցը կողմ են Ուկրաինային դաշինք հրավիրելուն՝ որպես «Ռուսաստանի հետ հակամարտությունից հետո անվտանգության երաշխիքների» մաս։