շաբաթ, հունիս 21
21 / 6 / 2025
Ժամկետային զինծառայողների ծնողները ՊՆ դիմաց են

Ժամկետային զինծառայողների ծնողները ՊՆ դիմաց են

Արցախում ծառայող ժամկետային զինծառայողների ծնողները հավաքվել են ՊՆ-ի շենքի դիմաց՝ նախարարին հանդիպելու պահանջով:

ՊՆ ներկայացուցիչը դրսում սպասող ծնողներից հինգին հրավիրել է հանդիպման:

Ըստ ծնողների պահանջի՝ զինծառայողներն իրենց ծառայությունը պետք է շարունակեն ՀՀ տարածքում, բուժման նպատակով օգտվեն երկարաժամկետ արձակուրդից և պատերազմի մասնակից ժամկետային զինծառայողների համար 6 ամսով կրճատվի ծառայության ժամկետը: Կառավարությունում ծնողների ներկայացրած պահանջները մերժվել են:

  • Կիսվել: