երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
Ժամանակավորապես փակ կլինի «Բելաջիո»-ից կենդանաբանական այգի ընկած ճանապարհահատվածը

Ժամանակավորապես փակ կլինի «Բելաջիո»-ից կենդանաբանական այգի ընկած ճանապարհահատվածը

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ ծառերի սանիտարական էտման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. դեկտեմբերի 5-ին և 6-ին՝ ժամը 7:00-14:00-ը, ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Մյասնիկյան պողոտայի՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրից կենդանաբանական այգի ընկած միակողմանի հատվածում:

«Պատճառած ժամանակավոր անհարմարության համար հայցում ենք ձեր ներողամտությունը»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: