շաբաթ, հունիս 14
14 / 6 / 2025
«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար են նշանակել

«Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար է նշանակվել Զարուհի Ազնաուրյանը: 
 
«Զարուհի Ազնաուրյանը Հիմնադրամի թիմին է միացել 2019թ–ին` աշխատանքի անցնելով որպես մշտադիտարկման և գնահատման մասնագետ և 2023թ․-ից զբաղեցնում էր ծրագրերի և արտաքին կապերի դեպարտամենտի ղեկավարի պաշտոնը: Իր գործունեության ընթացքում նախագծել և իրականացրել է բազմաթիվ կենսական ծրագրեր՝ ապահովելով սահմանային համայնքների համաչափ զարգացումը:
 
Մինչ Հիմնադրամը Զարուհին աշխատել է որպես մշտադիտարկման, գնահատման, հաշվետվողականության և ուսուցման համակարգող Save the Children միջազգային կազմակերպության հայաստանյան գրասենյակում։ Իր մասնագիտական կարիերայի ընթացքում Զարուհին տարբեր ոլորտներում իրականացրել է մի շարք հետազոտություններ և ուսումնասիրությունններ։
 
Զարուհին ավարտել է Երևանի պետական համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետը և ունի կիրառական սոցիոլոգիայի մագիստրոսի աստիճան»,- ասված է հիմնադրամի ֆեյսբուքյան էջում։
 
Հիշեցնենք՝ Հայկակ Արշամյանն օրեր առաջ ազատվել էր «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրենի պաշտոնից և ՀՀ նախագահի հրամանագրով նշանակվել Հունգարիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան:
 

  • Կիսվել: