կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Զարեհ Սինանյանն ու Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը քննարկել են բրազիլահայությանն առնչվող մի շարք հարցեր

Զարեհ Սինանյանն ու Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդը քննարկել են բրազիլահայությանն առնչվող մի շարք հարցեր

Գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանը հանդիպել է Բրազիլիայի հայոց թեմի առաջնորդ Նարեկ եպիսկոպոս Բերբերյանին: Քննարկվել են բրազիլահայությանն առնչվող մի շարք հարցեր: Այս մասին հայտնում է Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը:

«Բրազիլահայերից շատերը հայրենադարձվելու ցանկություն ունեն, ՀՀ քաղաքացիություն են ստանում, կապվում հայրենիքին: Հոգևոր առաջնորդին մեր գրասենյակում հյուրընկալեցինք հազարավոր մղոններ հատած և հայրենիք ժամանած մի խումբ բրազիլահայ երիտասարդների ուղեկցութամբ:

Հանդիպման ընթացքում հյուրերի կողմից կարևորվեց Հայաստանի հետ ակտիվ կապն այնպիսի ծրագրերի միջոցով, ինչպիսին է ՀՀ կառավարությունում սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագիրը: Անդրադարձ կատարվեց հետագա համագործակցության սերտացման հնարավորություններին»,- ասված է հայտարարության մեջ:

  • Կիսվել: