երկուշաբթի, մայիս 5
5 / 5 / 2025
Բրազիլիայի ոստիկանությունը Լեդի Գագայի համերգի ժամանակ ահաբեկչություն է կանխել

Բրազիլիայի ոստիկանությունը Լեդի Գագայի համերգի ժամանակ ահաբեկչություն է կանխել

Բրազիլիայի ոստիկանությունը ամերիկացի երգչուհի Լեդի Գագայի համերգի ժամանակ ահաբեկչություն է կանխել: Այս մասին հայտնում է Ռիո դե Ժանեյրո նահանգի քաղաքացիական ոստիկանությանը։

Նշվում է, որ համերգին մասնակցել է ավելի քան 2 միլիոն մարդ։ 

Ոստիկանության կայքում հրապարակված մամուլի հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ քաղաքացիական ոստիկանությունը կանխել է պայթյուն Լեդի Գագայի համերգի ժամանակ։ Հանցագործները հավաքագրել են քաղաքացիների, այդ թվում՝ դեռահասների՝ ինքնաշեն պայթուցիկներով և մոլոտովի կոկտեյլներով հարձակումներ կազմակերպելու համար։

Հավելենք, որ նախօրեին Ռիո դե Ժանեյրոյի Կոպակաբանա լողափում տեղի է ունեցել Լեդի Գագայի անվճար համերգը, որին մասնակցել է ավելի քան 2 միլիոն մարդ։

 

  • Կիսվել: