կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն է նշանակվել Պարագ Յոհաննես Բհատը

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն է նշանակվել Պարագ Յոհաննես Բհատը

Սույն թվականի մայիսի 25-ից «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրեն է նշանակվել Գերմանիայի Դաշնային Հանրապետության քաղաքացի պարոն Պարագ Յոհաննես Բհատը։ Այս մասին հայտնում են կոմբինատի ֆեյսբուքյան էջում:

՛՛Պարոն Բհատը ԶՊՄԿ խորհրդի անդամ է և ունի ավելի քան 15 տարվա աշխատանքային փորձ՝ մետաղների արտադրության և իրացման բնագավառում, ինչպես նաև 10 տարվա փորձ՝ բանկային ոլորտում, որտեղ զբաղեցրել է առանցքային ղեկավար պաշտոններ։

Տեղեկացնում ենք նաև, որ պարոն Բհատը, հավատարիմ մնալով ընկերության գործադիր մարմնի որդեգրած սկզբունքներին, ինչպես նաև հաշվի առնելով ԶՊՄԿ-ի դերն ու նշանակությունը Հայաստանի և մարզի համար, շարունակելու է առաջնահերթ կերպով իր ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն արտադրական, այլ նաև բնապահպանական, սոցիալական և ընկերության կայուն զարգացման հիմնահարցերը՛՛,-ասված է հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: