երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Իրանի արձագանքը հայտնի է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին». Աբբաս Ջումա

Իրանի արձագանքը հայտնի է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքին». Աբբաս Ջումա

Մենք գիտենք Իրանի արձագանքն ադրբեջանաթուրքական նախագծին, այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցք»-ին։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց միջազգային լրագրող Աբբաս Ջուման։

Նրա խոսքով՝ Իրանի համար սա կարմիր գիծ է, և այս առումով Հայաստանն ու Իրանը նույն ճանապարհին են։

Ջուման նշեց, որ Իրանը միշտ դրական դիրքորոշում է ցուցաբերել հայ հասարակության, Հայաստանի և հայկական քաղաքականության նկատմամբ։

Նա, մասնավորապես, նշեց. «Իրանը միշտ հայության մեջ աջակցություն է գտել առօրյա, տնտեսական և քաղաքական մակարդակներում։ Հայաստանն ու Իրանը բարեկամներ են, որոնց հարաբերությունները ավելի քան երկուսուկես հազար տարվա վաղեմություն ունեն։ Այսօր նրանք հաստատել են ամենասերտ կապը՝ մտավոր, քաղաքական և տնտեսական, այդ թվում՝ շուկան, անվտանգության ոլորտը, ընդհանուր տարածաշրջանային շահերը, ընդհանուր սպառնալիքները»:

 

  • Կիսվել: