Ադրբեջանական վանդալիզմի հերթական թիրախ է դարձել Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը
Արբանյակային լուսանկարներով արձանագրվեց, որ ադրբեջանական քաղաքականության հերթական թիրախը դարձան Մայրաբերդի (Ասկերանի) հուշահամալիրը և Մայրաբերդից դեպի Տիգրանակերտ ու Ակնա տանող ճանապարհի ձախ եզրին գտնվող՝ Արցախյան ազատամարտին նվիրված տանկ-հուշարձանը։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը։
«Վանդալիզմի այս երկու դեպքը կատարվել է ծանր շինարարական տեխնիկայի օգտագործմամբ: Մայրաբերդի հուշահամալիրի տարածքում գտնվում էին Հայրենական Մեծ պատերազմին, Արցախյան ազատամարտին նվիրված հուշարձաններ և խաչքար՝ Հայոց ցեղասպանության ու Սումգայիթի հայերի ցեղասպանության զոհերի հիշատակին»,– գրել է նա:

