շաբաթ, մարտ 15
15 / 3 / 2025
«Զանգեզուրի միջանցքի» բացումը Միջին միջանցքն է՛լ ավելի գրավիչ կդարձնի». Թուրքիայի փոխնախագահ

«Զանգեզուրի միջանցքի» բացումը Միջին միջանցքն է՛լ ավելի գրավիչ կդարձնի». Թուրքիայի փոխնախագահ

Միջին միջանցքի զարգացումը չափազանց կարևոր հարց է։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը Թուրքմենստանի նախարարների կաբինետի նախագահի տեղակալ Նոկերգուլի Աթագուլիևի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ, տեղեկացնում է ԱՊԱ-ն:

Նա նշել է, որ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղու թողունակության բարձրացումը և այսպես կոչված ՛՛Զանգեզուրի միջանցքի՛՛ բացումը Միջին միջանցքն է՛լ ավելի գրավիչ կդարձնեն:

Նա նաև ընդգծել է, որ շարունակվում են Թուրքիայի տարածքով եվրոպական և համաշխարհային շուկաներ թուրքմենական գազի մատակարարման աշխատանքները:

 

 

  • Կիսվել: