երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Վրաստանի քաղաքացին հայտնել է՝ իրենից գողացել են 4500 դոլար. ոստիկանները հայտնաբերեցին Նախշունին ու Սիրունին

Վրաստանի քաղաքացին հայտնել է՝ իրենից գողացել են 4500 դոլար. ոստիկանները հայտնաբերեցին Նախշունին ու Սիրունին

Օրերս Վրաստանի քաղաքացի, բեռնատարի վարորդ 55–ամյա Մերաբ Դ.–ն դիմել է ոստիկանություն եւ հայտնել, որ Բագրատունյաց պողոտայում գործող հյուրանոցներից մեկում իրենից երկու կին գողացել են 4500 ԱՄՆ դոլար։
 
Shamshyan.com–ի տեղեկություններով, Շենգավիթի ոստիկանները ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են կասկածյալ կանանց ինքնությունը։ Նրանք են Երևանի բնակիչ 45-ամյա Նախշուն Ս.-ն և Արարատի մարզի բնակիչ 37-ամյա Սիրուն Ս.-ն։
 

Նշված անձինք գողություն կատարելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ոստիկանության Շենգավիթի բաժնի ծառայողների կողմից ձերբակալվել և ներկայացվել են Շենգավիթի քննչական բաժին։ Նրանք իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում։

  • Կիսվել: