շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի սկզբնամասում բեռնատար է այրվել

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի պոչամբարի սկզբնամասում բեռնատար է այրվել

Այսօր՝ ապրիլի 6-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում, գրում է shamshyan.com-ը:

Ժամը 16:50-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արծվանիկ գյուղի վարչական տարածքում գտնվող «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» փակ բաժնետիրական ընկերության պոչամբարի սկզբնամասում բեռնատար է այրվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել ԱԻՆ ՓԾ Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Հրշեջ-փրկարարների օպերատիվ գործողությունների արդյունքում մարվել է Howo մակնիշի 408 AՏ 61 համարանիշի ավտոմեքենայում առաջացած հրդեհը: Հրշեջներին օգնում էին քաղաքացիները:

Տեղում ուժեղացված ծառայություն էին կատարում ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները, որպեսզի հետաքրքրասեր քաղաքացիները չմոտենան դեպքի վայրում աշխատող հրշեջներին: Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Տեղում աշխատել է նաև ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ բեռնատարը պատկանում է «ԱՄԵՍԿԱ» ՓԲԸ-ին:

  • Կիսվել: