հինգշաբթի, մայիս 9
9 / 5 / 2024
«Զանգ» քաղաքացիական նախաձեռնութունը կոչ է անում  վաղը առավոտյան ժամը 8:00-ից պարալիզացնել մայրաքաղաքի փողոցները

«Զանգ» քաղաքացիական նախաձեռնութունը կոչ է անում վաղը առավոտյան ժամը 8:00-ից պարալիզացնել մայրաքաղաքի փողոցները

«Զանգ» քաղաքացիական նախաձեռնութունը կոչ է անում  վաղը առավոտյան ժամը 8:00-ից պարալիզացնել մայրաքաղաքի փողոցները՝ դանդաղ երթեւեկելով փողոցներում: Այս մասին հայտարարել է նախաձեռնության անդամ Սուրեն Սահակյանը:

«Մենք պետք է քարտեզով կարմիր քարտ ցույց տանք գործող  իշխանություններին: Երթեւկության քարտեզները պետք է կարմիր քարտ ցույց տան, սա անելու ենք առավոտյան, կտեւի մոտ մեկ ժամ»,-ասաց նախաձեռնության անդամ Միքայել Նահապետյանը:

Նշենք, որ նախաձեռնությունը ամեն օր ակցիա է իրականացնում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով,փորձում է վրան տեղադրել, որը ոստիկանները չեն թույլատրում: 

  • Կիսվել: