շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Յուրի Կոտենոկը վիրահատվել է Երևանում

Յուրի Կոտենոկը վիրահատվել է Երևանում

Շուշիում վիրավորված լրագրող Յուրի Կոտենոկը տելեգրամյան էջում գրել է.

«Այսօր Երևանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում երեք ժամ տևողությամբ դժվար վիրահատություն է տեղի ունեցել: Այն անցկացրել է մասնագետների բրիգադը՝ Հայաստանի առաջատար միկրովիրաբույժներից մեկի՝ բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Հովհաննիսյանի գլխավորությամբ:

շԲժիշկին օգնում էին միկրովիրաբույժ Իզաբելլա Տիգրանյանը, պլաստիկ վիրաբույժ Արամ Բորոյանը, անեսթեզիոլոգ Արմեն Վարոսյանը: Փրկում էին իմ ոտքը: Փրկեցին: Աստծուն փառք ամեն ինչի համար: Խոնարհվում եմ բոլոր մասնագետներին, բժշկական կենտրոնի բոլոր աշխատակիցներին: Ես կազդուրվում եմ»:

  • Կիսվել: