չորեքշաբթի, օգոստոս 26
26 / 8 / 2026
Ըստ օդում կախված լուրերի՝ թմրանյութերի տարածումը իշխանական հովանավորչություն ունի. Արծվիկ Մինասյան

Ըստ օդում կախված լուրերի՝ թմրանյութերի տարածումը իշխանական հովանավորչություն ունի. Արծվիկ Մինասյան

Ըստ օդում կախված լուրերի՝ թմրանյութերի տարածումը իշխանական հովանավորչություն ունի։

ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց «Հայաստան» խմբակցության անդամ Արծվիկ Մինասյանը․

«Այս տեսակետից համակարգային պայքարը պետք է վերաբերի բոլոր ուղղություններին և անձանց, անկախ զբաղեցրած դիրքից, դերից, ունեցած հնարավորությունից։ Անչափահասների շրջանում, դպրոցներում, նաև զինված ուժերում, այն բոլոր ոլորտներում, որոնք մեր անվտանգության համակարգերի հետ են կապված, պատիժն ու պատասխանատվությունը շատ կոշ պետք է լինի»,-նշել է Մինասյանը։

ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանն արձագանքելով՝ առաջարկեց, որ եթե նման փաստեր կան, Արծվիկ Մինասյանը դիմի դատախազություն, ինքն էլ իր կողմից կաջակցի այդ հարցում։

Այնուհետև ԱԺ ամբիոնից ՔՊ-ական Վահագն Ալեքսանյանը խնդրանքով դիմեց Մինասյանին. «Ձեր իսկ կողմից, կամ ձեզ իսկ պատկանող  մամուլի կողմից օդում կախված լուրերին այս ամբիոնից հղում մի արեք, թե չէ կարող է գանք էստեղ ու հարցնենք, թե կոնկրետ ով է ձեր մոտ նստած մարդկանցից վերջերս հրաժարվել արյան անալիզ տալուց»:

  • Կիսվել: