ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ըստ Exit poll-ի՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 79,7%-ը. Բելառուսում ցույցեր և բախումներ են սկսվել

Ըստ Exit poll-ի՝ Լուկաշենկոն հավաքել է ձայների 79,7%-ը. Բելառուսում ցույցեր և բախումներ են սկսվել

Բելառուսում նախագահական ընտրություններն ավարտվել են՝ ցույց տալով 79 տոկոս բարձր մասնակցություն:

RIA Novosti գործակալությունը հայտնում է, որ Exit poll-ի առաջին տվյալների հայտարարումից հետո, որոնց համաձայն Բելառուսի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն վստահորեն հաղթում է՝ հավաքելով ձայների 79,7 տոկոսը, իրադրությունը թեժացել է. ընտրողները ընդդիմության կոչով սկսել են հավաքվել ընտրատեղամասերի մոտ՝ «ձայների հաշվարկը վերահսկելու» համար, մի շարք քաղաքներում ձերբակալություններ են սկսվել, իրավապահները սկսել են ցրել ցուցարարներին:

Նշվում է, որ ընտրատեղամասերի մեծ մասը փակվել է ժամը 20:00-ին։ Ժամը 18:00-ի դրությամբ ընտրողների մասնակցությունը կազմել է 79 տոկոս. այսպիսով, ընտրությունները ճանաչվել են կայացած:

Exit poll-ի առաջին տվյալների համաձայն՝ Ալեքսանդր Լուկաշենկոն հավաքել է ձայների 79,7%-ը, Սվետլանա Տիխանովսկայան՝ 6,8%-ը, Աննա Կանոպացկայան՝ 2,3%-ը, Անդրեյ Դմիտրիևը՝ 1,1%-ը, Սերգեյ Չերեչենը՝ 0,9%-ը:

Exit poll-ի տվյալներով՝ բոլորին դեմ է քվեարկել ընտրողների 9,2 տոկոսը։

  • Կիսվել: