Ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները. ԱՆ մամուլի խոսնակ (լուսանկարներ)
Առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է համացանցում տարածած՝ «Թոքաբանության ազգային կենտրոնի» տարածքում գտնվող դիահերձարանի շենքի հարակից տարածքի լուսանկարներին, որոնցով ներկայացվում է, որ տարածքը աղտոտված է, իսկ դիմակների ու ձեռնոցների համար աղբաման չկա։
Խոսնակը հայտնել է, որ այժմ տարածքը մաքուր պահվելուն ուղղված աշխատանքներ են ընթանում: Միևնույն ժամանակ նա նկատել է՝ ամենուր փակցված են գրություններ՝ աղբը նախատեսված վայրում թափելու ցուցումով, սակայն, այնուամենայնիվ, մարդիկ շարունակում են աղբը թափել չնախատեսված վայրում։
՛՛Ի դեպ, այս պահին ընթանում են նոր դիահերձարանի շինարարական աշխատանքները և նախատեսվում է, որ ամենայն հավանականությամբ օգոստոսի 1-ից այն կսկսի գործել։ Հիշեցեմ, որ այս դիահերձարանում հնարավոր կլինի դիահերձել կորոնավիրուսային հիվանդությունից մահացած անձանց դիերը՛՛,-գրել է Նիկողոսյանը՝ հրապարակելով քիչ առաջ արված լուսանկարներ տարածքից, ինչպես նաև նոր դիահերձարանում տարվող աշխատանքներից։