կիրակի, օգոստոս 9
9 / 8 / 2026
Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանությունում՝ Անդրեա Վիկտորինի և Անն Լույոյի՝ Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Ընդունելություն Ֆրանսիայի դեսպանությունում՝ Անդրեա Վիկտորինի և Անն Լույոյի՝ Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունում կազմակերպվել է ընդունելություն Եվրոպական միության պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինի և Ֆրանսիայի դեսպան Անն Լույոյի՝ Հայաստանում իրենց դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ։

Դեսպանությունից հայտնում են, որ դեսպան Անն Լույոն ընդգծել է հայկական իշխանությունների և հասարակության հետ ունեցած իր փոխանակումների բարձր մակարդակը, ինչը թույլ է տվել խորացնել երկկողմ համագործակցությունը և վերահաստատել Ֆրանսիայի անսասան հանձնառությունը Հայաստանի կողքին։ Նա նաև շնորհակալություն է հայտնել դեսպան Վիկտորինին Հայաստան-ԵՄ մերձեցման գործում ունեցած մեծ ներդրման համար։

 

  • Կիսվել: