ուրբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2024
Ընդլայնվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը

Ընդլայնվել է կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառուների շրջանակը

Կորոնավիրուսի հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու կդառնան նաև մարզասրահների, զվարճանքի վայրերի, նախակրթարանների և տրանսպորտային ոլորտի ընկերությունների աշխատակիցներն ու այս ոլորտում գործող ա/ձ-ները։

Ընդհանուր առմամբ, շահառուների թիվը կավելանա մոտ 10 հազարով։

Այս միջոցառման շրջանակներում տուժած ոլորտների աշխատակիցները միանվագ աջակցություն կստանան 68-136 հազար դրամի չափով, իսկ ա/ձ-ները՝ եռամսյակային շրջանառության 10%-ի չափով։

Միջոցառման շահառուների թիվը 100 հազարից ավելի է։ Ընդունված հակաճգնաժամային միջոցառումները շարունակում են ճշգրտվել և բարելավվել։ Առաջիկա օրերին կհայտարարվի նաև նոր միջոցառումների մասին։

 

  • Կիսվել: