Ընդդիմության հանրահավաքին չմասնակցելու համար քաղաքացուն ազատել են աշխատանքից․ ընկերությունը պատկանում է Ռոբերտ Քոչարյանի ընտանիքին
Ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Հովհաննիսյանն ահազանգում է, որ ամուսինը մերժել է մասնակցել ընդդիմության հանրահավաքին, և այդ պատճառով նրան ազատել են աշխատանքից։
Հովհաննիսյանի ամուսինն աշխատում էր Toyota-Yerevan ընկերությունում, որը պատակնում է ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակին։
Նշենք, որ ՄիկՄետալի, Բջնիի, կաթնամթերքի «Անի» գործարանի, Մասիսի պղնձամոլիբդենի կոմբինատի, Սպիտակի թռչնաֆաբրիկայի, ԶՊՄԿ-ի, Galaxy group-ի, Արդշինբանկի, Հերացու անվան համալսարանի աշխատակիցները ևս ահազանգել են, որ իրենց ստիպել են մասնակցել ընդդիմության բողոքի ակցիային:

