Վթարի պատճառով 10 ժամ ջուր չի լինելու Արագածոտնի մարզում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ ջրագծի փոխարինման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. մայիսի 24-ին ժամը 13:00-23:00 կդադարեցվի Արագածոտնի մարզի՝ Ուջան, Շամիրամ, Կոշ, Արագածոտն, Նոր Եդեսիա գյուղերի ջրամատակարարումը:
Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: