երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Վթարային ջրանջատում կլինի Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջաններում

Վթարային ջրանջատում կլինի Աջափնյակ և Շենգավիթ վարչական շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 25-ին ժամը 09:00-20:00-ն կդադարեցվի Սիլիկյան Թաղ. 3-13 փողոցների, Սպանդարյան կայարանի, Մերձավանի հակաօդային և կապի զորամասերի ջրամատակարարումը:

Վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 25-ին ժամը 10:30-16:00-ն կդադարեցվի Ֆրունզեի 8 -18 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

  • Կիսվել: