կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վթար Երևանում. եղբայրների մեքենաները բախվել են իրար

Վթար Երևանում. եղբայրների մեքենաները բախվել են իրար

Հուլիսի 8-ին ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:10-ի սահմաններում Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի Փարաքարի նախկին «Գայի պոստ»-ի մոտ, բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Սերգեյ Միրզոյանի վարած Porsche Cayenne 88 RB 888 համարանիշի և 28-ամյա Աշոտ Միրզոյանի վարած Porsche Panamera 88 RK 888 համարանիշի ավտոմեքենաները:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան: Վարորդները տեղում ենթարկվել են սթափության փորձաքննության, եղել են սթափ: Դեպքի վայր է ժամանել նաև ապահովագրական ընկերության ներկայացուցիչը, որը վարորդներին հայտնել է, որ փոխհատուցում չեն կարող ստանալ, քանի որ հարազատ եղբայրներ են, իսկ վթարը ո՛չ միտումնավոր է եղել , ո՛չ «սարքած»:

Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդները հարազատ եղբայրներ են և Porsche Panamera-ն է բախվել Porsche Cayenne-ին:

  • Կիսվել: