Իրանի ԱԳ նախարարը և Պակիստանի բանակի հրամանատարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցը
Իրանի արտաքին գործերի նախարար Աբաս Արաղչին և Պակիստանի բանակի հրամանատար, ֆելդմարշալ Ասիմ Մունիրը քննարկել են տարածաշրջանում վերջին զարգացումները և Արևմտյան Ասիայում խաղաղության, կայունության և անվտանգության ամրապնդման ուղիները, հաղորդում է Mehr-ը։
Հեռախոսազրույցը տեղի է ունեցել կիրակի օրը։ Ինչպես հայտնել են Իրանի ԱԳՆ-ից, կողմերը քննարկել են տարածաշրջանային անվտանգության մարտահրավերները և կայունության ամրապնդման հնարավոր ռազմավարությունները։
Բանակցությունների այլ մանրամասներ չեն հաղորդվում։
Պակիստանը պատերազմի ընթացքում հանդես էր գալիս որպես Իրանի և ԱՄՆ-ի միջև առանցքային միջնորդներից մեկը՝ պահպանելով կապերը երկու կողմերի հետ։



