Թրամփը կրկին Հորմուզի նեղուցը ներկայացրել է որպես «ԱՄՆ-ի նոր տարածք»
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կրկին Truth Social-ում հրապարակել է պատկեր, որում Հորմուզի նեղուցը նշված է որպես «ԱՄՆ-ի նոր տարածք»։
Նույն պատկերն Թրամփը նախկինում հրապարակել էր օգոստոսի 18-ին։ ԱՄՆ նախագահի հրապարակումից հետո Իրանի ԱԳ նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբաբադին հայտարարել էր, որ Թրամփը մոլորության մեջ է, և խոստացել էր շուտով ուղղել այդ «մոլորությունը»։
Օգոստոսի 14-ին Թրամփը հայտարարել էր Հորմուզի նեղուցը ԱՄՆ տարածք հռչակելու իր մտադրության մասին։ Այն ժամանակ Սպիտակ տան ղեկավարը նշել էր, որ համապատասխան հայտարարությունը կարվի Իրանի հետ պատերազմի ավարտից հետո։
Հաջորդ օրը Ղարիբաբադին, արձագանքելով Թրամփի հայտարարությանը, ասել էր, որ Հորմուզի նեղուցը «չի կարելի գրավել ո՛չ թվիթով, ո՛չ ավիակիրով, ո՛չ հրաման արձակելով և ո՛չ էլ նախընտրական ելույթով»։



