36 տարի առաջ այս օրը ընդունվեց Հայաստանի Անկախության հռչակագիրը
Հայաստանի պատմության թանգարանը Անկախության հռչակագրի ընդունման օրվա առթիվ գրառում է արել․
«2026 թվականից օգոստոսի 23-ը Հայաստանում նշվում է որպես Պետական խորհրդանիշների օր։
36 տարի առաջ հենց այս օրը՝ 1990թ․ օգոստոսի 23-ին, Հայաստանի Գերագույն խորհրդի առաջին նստաշրջանն ընդունեց «Հռչակագիր Հայաստանի անկախության մասին», որով էլ դրվեց Հայաստանի անկախացման գործընթացի հիմքը։
ՀՀ դրոշը, զինանշանը և օրհներգը միայն խորհրդանիշներ չեն, այլ նաև հայկական պետականության վերականգնման, ազգային ինքնության, ազատության և անկախության յուրօրինակ մարմնավորումը։
Լուսանկարում՝ Հայաստանի Առաջին Հանրապետության եռագույն դրոշը (վերականգնված), որը գտնվում էր վարչապետ Հովհաննես Քաջազնունու աշխատասենյակում, 1918թ., Երևան, մետաքս, ՀՊԹ հավաքածու։
Դրոշը թանգարանին է նվիրել Հ. Քաջազնունու դուստրը՝ Մարգո Քաջազնունին։



