կիրակի, օգոստոս 23
23 / 8 / 2026
Օդի ջերմաստիճանը կհասնի +40–ի. եղանակի տեսություն

Օդի ջերմաստիճանը կհասնի +40–ի. եղանակի տեսություն

Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր և վաղը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՇՄՆ Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնը։
 
«Իրաքի շրջաններից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված` օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում օգոստոսի 23-24-ին, օգոստոսի 22-ի հետ համեմատ, ցերեկային ժամերին կբարձրանա 3-4 աստիճանով։ Ամենաբարձր ջերմաստիճանները կգրանցվեն օգոստոսի 24-ին` լեռնային մարզերում ցերեկը հասնելով +32․․․+33°C, նախալեռնային գոտում` +36․․․+37°C, հովտային գոտում՝ հատկապես Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում` +38․․․+40°C»,–ասվում է հաղորդագրության մեջ։
Օդերևութաբանական կանխատեսումների համաձայն` օգոստոսի 22-27-ին Երևանում, Արարատյան դաշտում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց Ձորի նախալեռներում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։
Եղանակը Հայաստանում - Sputnik Արմենիա, 1920, 22.08.2026
Երևան քաղաքում օգոստոսի 23-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայրաքաղաքում այսօր ցերեկային ժամերին կանխատեսվում է մինչև 38 աստիճան տաքություն։

  • Կիսվել: