կիրակի, մայիս 19
19 / 5 / 2024
Վթար Էջմիածին-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Վթար Էջմիածին-Երևան ավտոճանապարհին. կան տուժածներ

Դեկտեմբերի 20-ին, ժամը 03:08-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Էջմիածին-Երևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Մ-5 ավտոճանապարհի Էջմիածին-Երևան հատվածի 8-րդ կմ-ի աջակողմյան հատվածում «Opel Astra» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Գոռ Մ., ծնված 1978 թ․) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, կողաշրջվել և հայտնվել հարակից դաշտում:

Վարորդը և ուղևորը՝ Արթուր Ե.-ն (ծնված 1973 թ․), հոսպիտալացվել են Երևանի «Աստղիկ» ԲԿ, որտեղ բժիշկները տուժածների առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարներն ուղղել և հոսանքազրկել են ավտոմեքենան:

  • Կիսվել: