կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
1000 հավելյալ մահ` Ֆրանսիայում. աննախադեպ շոգի մահացու հետևանքները

1000 հավելյալ մահ` Ֆրանսիայում. աննախադեպ շոգի մահացու հետևանքները

Եվրոպան պատուհասած աննախադեպ շոգի ֆոնին Ֆրանսիայում գրանցվել է հավելյալ մահացության 1000 դեպք, տեղեկացրել է «Santé Publique» հանրային առողջապահության գործակալությունը։

Մահացածների գերակշիռ մասը 65-ն անց անձինք են, թեև ծայրահեղ շոգը հարվածել է բնակչության բոլոր խավերի առողջությանը։ Կառույցում ակնկալում են, որ զոհերի վերջնական թիվը դեռ կաճի՝ ծերանոցներից և հիվանդանոցներից լրացուցիչ տվյալների ստացմանը զուգընթաց։

Այժմ շոգ եղանակը տեղաշարժվում է դեպի արևելք։ Երկրի մեծ մասում ջերմաստիճանն արդեն նվազել է, սակայն հյուսիսարևելյան որոշ շրջաններում վտանգի նախազգուշացումը դեռ ուժի մեջ է։

  • Կիսվել: