կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ

ԿԸՀ-ն վիճակագրություն չի վարել անվավեր քվեաթերթիկների պատճառների վերաբերյալ. ԿԸՀ նախագահի տեղակալ

ԿԸՀ-ն չի վարել վիճակագրություն, թե ինչ պատճառներով են 17 հազար քվեաթերթիկ ճանաչվել անվավեր։ Այս մասին ՍԴ-ում հայտարարեց ԿԸՀ նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը։ 

Ի պատասխան «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանի հարցերի՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը նշեց, որ Ընտրական օրենսգիրքը նման վիճակագրություն վարելու պահանջ չի սահմանում:

Հիշեցնենք, որ ՍԴ-ում շարունակում են քննել 2026 թվականի հունիսի 14-ի` «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի հերթական ընտրությունների արդյունքներն ամփոփելու մասին» որոշման հետ կապված վեճի քննությունը։

  • Կիսվել: