կիրակի, հունիս 28
28 / 6 / 2026
Ինչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներից. Սկալոնիի մեկնաբանությունը

Ինչու ԱԱ պատմության լավագույն ռմբարկուն չխաղաց մեկնարկային րոպեներից. Սկալոնիի մեկնաբանությունը

Արգենտինայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լիոնել Սկալոնին անդրադարձել է ԱԱ-2026-ի խմբային փուլի վերջին տուրում կայացած Հորդանանի դեմ խաղին (3:1) և բացատրել, թե ինչու թիմի ավագ Լիոնել Մեսսին խաղադաշտ դուրս եկավ միայն երկրորդ խաղակեսում։

Մասնագետի խոսքով՝ 39-ամյա լեգենդն անձնական ռեկորդներից վեր է դասում թիմային շահն ու խաղընկերներին։

«Ամենայն հարգանքով Հորդանանի նկատմամբ՝ Լեոն այսօր կարող էր անցկացնել բոլոր 90 րոպեները և էլ ավելի անհասանելի դարձնել իր լեգենդար կարգավիճակը։ Սակայն նա որոշեց խաղաժամանակ զիջել թիմակիցներին և կենտրոնանալ մեր գլխավոր նպատակների վրա։ Սա լավագույնս բնութագրում է նրան. Մեսսին տարված չէ այն չոր թվերով, որոնք այդքան ակտիվ քննարկվում են։ Նրա համար հավաքականն ու թիմակիցներն ամեն ինչից վեր են»։

Մեսսին խաղադաշտ մտավ 60-րդ րոպեին, իսկ արդեն 80-րդ րոպեին տուգանայինից կատարած ֆանտաստիկ հարվածով գրավեց մրցակցի դարպասը։ Այս պահին Մեսսին 6 գնդակով ԱԱ-2026-ի գլխավոր ռմբարկուն է։ Նա նաև թարմացրեց աշխարհի առաջնությունների պատմության բացարձակ ռմբարկուի իր ռեկորդը՝ գոլերի քանակը հասցնելով 19-ի։

«Ալբիսելեստեն» խմբային փուլն ավարտեց 100 տոկոսանոց արդյունքով՝ վաստակելով 9 միավոր և վստահորեն գլխավորելով J խումբը։ 1/16 եզրափակիչում աշխարհի գործող չեմպիոնները կմրցեն Կաբո-Վերդեի հավաքականի հետ։ Խաղը տեղի կունենա հուլիսի 4-ին՝ Երևանի ժամանակով 02:00-ին։

  • Կիսվել: