ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Ավտովթար Երևանում․  2,5 ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Ավտովթար Երևանում․ 2,5 ամսական երեխան տեղափոխվել է հիվանդանոց

Երեկ՝ հունիսի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։50-ի սահմաններում Մաշտոցի պողոտա-Մոսկովյան փողոց խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ՝ 22-ամյա Գոռ Մ-ի վարած Volkswagen մակնիշի, 36-ամյա Հարություն Ռ-ի վարած Toyօta մակնիշի և Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 30-ամյա Արտակ Մ-ի վարած Hyundai մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Արտակ Մ-ի ուղևոր՝ 2.5 ամսական Ն. Մ-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ուիգմոր» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի Ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։

Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ճանապարհային ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գրիգոր Ավետիսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Գ. Ավետիսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորը վարորդ Արտակ Մ-ի երեխան է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

  • Կիսվել: