Վստահաբար, Շուշին, Հադրութը, Գանձակն ու պատմական բոլոր տարածքները վերադարձվելու են․ Առուշ Առուշանյան
Թող մայիսյան փառահեղ հաղթանակների պատմությունը նոր սխրանք կերտելու հավատ, կամք, արիություն տա մեր ժողովրդին: Այս մասին ասված է Գորիս համայնքի ղեկավար Առուշ Առուշանյանի՝ Հաղթանակի տոնի առթիվ հղած շնորհավորական ուղերձում:
«Սիրելի հայրենակիցներ,
Ջերմորեն շնորհավորում եմ մայիսի 9-ի` Հաղթանակի տոնի առթիվ: Յուրաքանչյուր ազգի պատմության ամենահիշարժան դրվագները հաղթանակներն են, որոնք նոր սխրանքների են ոգեշնչում սերունդներին: Մեր ավագ սերունդների հերոսական դասերը փոխանցվել են սերնդեսերունդ, որոնք դրսևորվեցին նաև մեր օրերում:
44-օրյա պատերազմից հետո, ցավով ենք արձանագրում, որ Արցախն ու Հայաստանը կանգնած են լրջագույն մարտահրավերների առաջ: Թեև մեր երկիրը վիրավոր է, բայց, վստահաբար վերքերը բուժելի են, քանի որ մեր հավաքական կամքն ու սերը հայրենիքի նկատմամբ, ավելի ամուր է, ավելի զորեղ: Պատմական վճռորոշ իրավիճակներում հայ ժողովուրդը պետք է լինի միասնական ու կուռ, նույն վճռականությամբ կերտի իր ապագան:
Յուրաքանչյուրիս պարտքն է մեզ վստահված ոլորտում անել առավելագույնը, իսկ ձեռքբերումները ծառայեցնել հանուն մեր հայրենիքի զորացման, պետության ամրացման եւ մեր ժողովրդի խաղաղ, ապահով կյանքի կերտման համար: Մենք պարտավոր ենք հաղթել, իսկ երաշխիքը մեր միասնությունն է ու կամքը, մեր վճռականությունը և կազմակերպվածությունը:
Իմ երախտագիտությունն եմ հայտնում Հայրենական պատերազմի փառապանծ վետերաններին, Արցախյան ազատամարտի քաջ մարտիկներին, մեր պատվախնդիր զինծառայողներին, մեր պայքարող, ժողովրդին։ Խոնարհվում եմ այն հերոսների պայծառ հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը Հայրենիքի փրկությանը նվիրաբերեցին:
Հավերժ փա՛ռք
Վստահաբար, Շուշին, Հադրութը, Գանձակն ու պատմական բոլոր տարածքները վերադարձվելու են»: