երեքշաբթի, հուլիս 28
28 / 7 / 2026
Վրաստանը չենթարկվեց ամենաուժեղ ճնշմանը, չբացեց «երկրորդ ճակատ» ՌԴ-ի դեմ. Կոբախիձե

Վրաստանը չենթարկվեց ամենաուժեղ ճնշմանը, չբացեց «երկրորդ ճակատ» ՌԴ-ի դեմ. Կոբախիձե

Վրաստանը չենթարկվեց ամենաուժեղ ճնշմանը, չբացեց «երկրորդ ճակատ» ՌԴ-ի դեմ և դրանով իսկ պահպանեց խաղաղությունը։ Այս մասին հայտարարել է Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն։

«Մենք չտրվեցինք հսկայական համակարգված ճնշմանը, չբացեցինք երկրորդ ճակատ և չմիացանք պատժամիջոցներին, որոնք կարող էին երկիրը տանել տնտեսական աղետի և պատերազմի։

Շատ բան վտանգելով՝ մենք խաղաղություն ապահովեցինք մեր երկրի համար»,- ասել է Վրաստանի վարչապետը։

  • Կիսվել: