երկուշաբթի, մայիս 20
20 / 5 / 2024
Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրում Իրանի նորանշանակ դեսպանի հետ

Վրաստանում ՀՀ դեսպանը հանդիպել է այդ երկրում Իրանի նորանշանակ դեսպանի հետ

Փետրվարի 19-ին Վրաստանում ՀՀ դեսպան Ռուբեն Սադոյանն ընդունել է Վրաստանում Իրանի նորանշանակ դեսպան Աքբար Ղասեմիին։
 
Վրաստանում ՀՀ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպման սկզբում կողմերը բարձր են գնահատել հայ-իրանական բարեկամական հարաբերությունները։
 
Մտքեր են փոխանակվել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի, ինչպես նաև հնարավոր զարգացումների վերաբերյալ։
 
Զրուցակիցներն անդրադարձել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի։

  • Կիսվել: