երեքշաբթի, հուլիս 2
2 / 7 / 2024
Ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը. ՀՅԴ Իջևանի գրասենյակ

Ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը. ՀՅԴ Իջևանի գրասենյակ

ՀՅԴ Իջևանի գրասենյակը տեղեկացնում է, որ ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը Կիրանցի ճանապարհին բռնության է ենթարկվել:

«Ջարդարարների կողմից ծեծի է ենթարկվել «Տավուշը հանուն Հայրենիքի» շարժման մասնակից, ազատամարտիկ Մելքոն Թամրազյանը։ Այս ազնիվ, հայրենասեր, հայրենիքի համար մարտնչող մարդուն գետնին էին տապալել և անողոքաբար ծեծի էին ենթարկում։ Պատասխան պետք է տան բոլորը»։

Այսօր առավոտից Կիրանցում ԱԱԾ-ն իրականացրել է սահմանի պահպանությունը ստանձնելու նախապատրաստական աշխատանքներ: Կիրանցում հաշվառում չունեցող քաղաքացիներն այդ ընթացքում գյուղի մուտքի մոտ պահանջել են, որ իրենց նույնպես թույլ տան մտնել գյուղ: Ոստիկանությունը թույլ չի տվել՝ հայտարարելով, որ Կիրանցի մուտքի մոտ քաղաքացիների հավաքն անօրինական է: Հավաքված մարդիկ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանի գլխավորությամբ, պնդել են իրենց պահանջը, որին հաջորդել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 14 անդամի ձերբակալությունը՝ բիրտ ուժի կիրառմամբ:

Այնուամենայնիվ, շարժման առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը մտել է Կիրանց:

 

  • Կիսվել: