չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Արմավիրի մարզում փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ մարմին, ով հարևանին ասել էր՝ «եթե ձեռնափայտս ջրատարի ափին եթե գտնեք, ուրեմն՝ նետվել եմ ջրատարի մեջ»

Արմավիրի մարզում փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ մարմին, ով հարևանին ասել էր՝ «եթե ձեռնափայտս ջրատարի ափին եթե գտնեք, ուրեմն՝ նետվել եմ ջրատարի մեջ»

Այսօր՝ մայիսի 20-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 17:10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Արմավիրի մարզային վարչությունում և ոստիկանության Վաղարշապատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Աղավնատուն գյուղից դեպի Դողս գյուղ տանող ճանապարհին գտնվող ջրատարի մեջ դի կա։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանը, բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը։

Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Արմավիրի մարզի գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի պարեկներ Կարեն Կարապետյանն 
Արամ Ալավերդյանը։

Ահազանգով ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության թիվ 29 հրշեջ-փրկարարկան ջոկատից 1 մարտական հաշվարկ։

Փրկարարները ջրատարից դուրս են բերել կնոջ դի։

Դեպքի մասին ոստիկանության Վաղարշապատի բաժնից տեղեկությունը փոխանցել են ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Հրաչյա Ղազարյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ։

Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում «սպանություն» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն՝ արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզել են, որ մահացածը Արմավիրի մարզի բնակիչ 83-ամյա Խանում Մ.-ն է։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը նաև տեղեկություններ են ստացել ,որ վերջինս բազմաթիվ անգամներ իր հարևանուհուն հայտնել է, որ չի կարողանում նման պայմաններում բնակվել, հոգնել է այս կյանքից և եթե տեսնեն իրեն պատկանող հողաթափերն ու ձեռնափայտը ջրատարի ափին, ուրեմն ինքն իրեն նետել է ջրատարի մեջ, իսկ նրան հայտնաբերել է Դաշտ համայնքի ղեկավար Սերոժ Գևորգյանը, ով նաև ջրատարի մոտ հայտնաբերել է հողաթափեր և ձեռնափայտ։

  • Կիսվել: