հինգշաբթի, հուլիս 4
4 / 7 / 2024
Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում ամփոփվել են կատարված աշխատանքները. ՊՆ

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում ամփոփվել են կատարված աշխատանքները. ՊՆ

Զինված ուժերում անցկացված ռազմավարական հրամանատարաշտաբային
զորավարժությանը ներգրավված ստորաբաժանումներում մայիսի 20-ին ամփոփվել են կատարված աշխատանքները, նախանշվել ինչպես դրական արձանագրումները, այնպես էլ ի հայտ եկած որոշակի թերությունները, որոնց շտկման ուղղությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ քայլեր, հայտնում է ՊՆ-ն:

Ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժության ընթացքում
ներդաշնակվել են զորատեսակների և դրանց ստորաբաժանումների
գործողությունները, խաղարկվել իրական պայմաններին մոտեցված մարտավարական մի շարք դրվագներ։

Հիշեցնենք, որ ռազմավարական հրամանատարաշտաբային հերթական զորավարժությունը մեկնարկել էր մայիսի 14-ին։

  • Կիսվել: