երկուշաբթի, հունիս 24
24 / 6 / 2024
Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Էրդողանն ու Ալիևը քննարկել են Հայաստան-Ադրբեջան գործընթացը

Մայիսի 20-ին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ, գրում է ermenihaber.am-ը:

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները, տարածաշրջանային և գլոբալ զարգացումները, ինչպես նաև անդրադարձել են Հայաստան-Ադրբեջան գործընթացին։

Հեռախոսազրույցի ընթացքում նախագահ Էրդողանը գոհունակություն է հայտնել Ադրբեջանի և Հայաստանի միջև «‎խաղաղ գործընթացի դրական ուղղությամբ արձանագրված առաջընթացի կապակցությամբ» և հայտնել, որ Թուրքիան ուշադրությամբ հետևում է գործընթացին։

Էրդողանը պնդել է, որ տարածաշրջանում «‎արդար և կայուն խաղաղությունը նոր մթնոլորտ կստեղծի թե՛ Հայաստանի, թե՛ Ադրբեջանի և թե՛ տարածաշրջանային այլ երկրների համար։

  • Կիսվել: