չորեքշաբթի, հունիս 26
26 / 6 / 2024
Անցկացրեցինք «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը. Ավինյան

Անցկացրեցինք «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը. Ավինյան

Պատանիների և երիտասարդների շրջանում սպորտն ավելի մասսայականացնելու և առողջ ապրելակերպը խրախուսելու նպատակով անցկացրեցինք «Երևանի քաղաքապետի գավաթ» միջազգային մրցաշարը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մայրաքաղաքի «Դինամո» մարզադահլիճում կայացած թենիսի մրցումներով ամփոփեցինք միջազգային մրցաշարը: Ավելի մեծ ներգրավվածություն ապահովելու համար այս անգամ շեշտը դրել էինք հատկապես թիմային մարզաձևերի վրա. բասկետբոլ, վոլեյբոլ, բադմինթոն, սեղանի թենիս:

Մրցաշարին մասնակցել են Հայաստանի, Իտալիայի, ԱՄԷ-ի, Վրաստանի, Բելառուսի, Ռուսաստանի մարզիկները:

Միջազգային ֆեդերացիաների հետ համագործակցությամբ կազմակերպված մրցաշարը կրելու է շարունակական բնույթ՝ ընդլայնվելու հեռանկարով:

Շնորհակալություն եմ հայտնում մասնակից բոլոր երկրների ներկայացուցիչներին, շնորհավորում հաղթողներին և մրցանակակիրներին, մաղթում մարզական նոր նվաճումներ»,-նշել է նա:

  • Կիսվել: