ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հետաձգում է ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումը

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հետաձգում է ՀՀ անկախության տոնին նվիրված միջոցառումը

Վրաստանում ՀՀ դեսպանությունը հաղորդագրություն է տարածել․

Տեղեկացնում ենք, որ պայմանավորված Լեռնային Ղարաբաղի բնակչության դեմ սեպտեմբերի 19-ից Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայով, որը հանգեցրել է բազմաթիվ զոհերի, որոնց թվում են երեխաներ և կանայք, Վրաստանում ՀՀ դեսպանությունը ստիպված է հետաձգելու Հայաստանի Հանրապետության անկախության տոնին նվիրված միջոցառումը, որը նախատեսված էր անցկացնել սեպտեմբերի 21-ին:

Հայցում ենք ձեր ներողամտությունը:

  • Կիսվել: